Երեկ Արթուր Բաղդասարյանը կրկնեց այն «ատմազկան», ինչն արդեն մի քանի տարի է դառձել է ՕԵԿ-ի միակ «կոզրը»' «Եթե մենք չմտնեինք կոալիցիա, ապա մարտի 1-ի զոհերի թիվը 10-ապատիկ կամ 100-ապատիկ ավել կլիներ»։ Սկսեմ նրանից, որ եթե-ի պահով հայերը «մորքուրի ու քեռու» մասին մի լավ ասացվածք ունեն։ Մի խոսքով «փորձառու քաղաքական գործիչ» Արթուր Բաղդասարյանին ես չէ, որ պետք է բացատրեմ, որ ԵԹԵն քաղաքական կատեգորիա չէ։ Բայց քանի որ 20 տարի քաղաքական դաշտում գտնվող Արթուր Բաղդասարյանն խոսում է եթեներով, ապա ես կպատասխանեմ իր իսկ ոճով(ափսոս որ սա երեկ Սաթիկը չարեց իր եթերի ժամանակ)' ԵԹԵ 2008թ ՓԵՏՐՎԱՐԻ 29-ին ՕԵԿ--ը ՉՄԻՆԱՐ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ, ԱՊԱ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ' ՄԱՐՏԻ 1-ին ԱՅԴ 10 ԶՈՀԵՐԸ ՉԷԻՆ ԼԻՆԻ։

 

 

Կարեն Քոչարյան