Մեծահասակ տղամարդկանց երեխաները հաճախ տգեղ են ծնվում գենետիկ մուտացիաների հետևանքով, իսկ եթե տղամարդը հայր է դառնում 45 տարեկանից հետո, երեխաների մոտ մեծանում է աուտիզմի և հոգեկան առողջության խնդիրների վտանգը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Նմանատիպ խնդիրների առաջացման պատճառն այն է, որ բջիջների հասունության ժամանակ արտադրվող սերմերը դադարում են ԴՆԹ-ի բնականոն պատճենումը, ինչն էլ նպաստում է մուտացիաների առաջացմանը: Վիեննայի համալսարանի տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 16 տարին կրկնապատկում է մուտացիաների առաջացման հաճախականությունը: Օրինակ՝ 20 տարեկան տղայի մոտ առկա է 25 մուտացիա, իսկ ահա 40-ի մոտ՝ 65-ը: 56 տարեկան տղամարդկանց մոտ այդ թիվը կրկնապատկվում է: Գիտնականների հաշվարկով՝ հայր դարձած 22-ամյա տղամարդկանց երեխաները 5-10% -ով ավելի գեղեցիկ են, քան 40-ում հայր դարձած տղամարդկանց երեխաները: Կանայք, անկախ տարիքից, երեխային են փոխանցում մինչև15 մուտացիա: Փորձագետները նաև հաստատել են, որ տարեց ծնողներից ծնված երեխաներն ավելի երկար են ապրում: