Ամուսնալուծությունը հուզականորեն հյուծող գործընթաց է ոչ միայն ամուսինների, այլև երեխաների համար: Ամուսիններն իրենց հուզական խնդիրները հաճախ լուծում են բարձրաձայն վեճերի միջոցով, իսկ երեխան, գտնվելով նման սթրեսային իրավիճակում, իրեն մեղավոր է զգում ծնողների բաժանման համար: Նրան թվում է, թե լինելով ավելի հնազանդ կամ ավելի լավ սովորելով՝ նա կկարողանա միավորել ծնողներին: Որքան էլ պարզ հնչի, նա կարծում է, թե այդ բաժանության հիմնական պատճառն ինքն է հանդիսանում: Այս ֆոնի վրա մանկական վարքագիծը կարող է անճանաչելիության չափ փոխվել. նրա մոտ կարող է չափազանց դյուրագրգռություն դրսևորվել, տրամադրության անպատճառ փոփոխություններ լինել և այլն: Այս ամենն էմոցիոնալ սթրեսի հետևանք է: Երեխան ներքին կոնֆլիկտ է զգում, հատկապես այն դեպքում, երբ ընտանիքից գնում է նա, ում հետ նա ավելի շատ էր կապնված, ով կարողանում էր «ճիշտ» հարաբերություններ կառուցել փոքրիկի հետ: Ամեն դեպքում գալիս է ժամանակ, երբ երեխային անհրաժեշտ է բացատրել, թե ինչ է կատարվում իրենց ընտանիքում: Դրա համար հարկ է հետևել որոշ խորհուրդների, որոնք կարելի է կիրառել կոնկրետ իրավիճակներում.
• Ընտրել ճիշտ ժամանակը, երբ մեծահասակն ու երեխան չեն շտապում և տրամադրված են զրույցի: Ցանկալի է, որ երկուսն էլ գտնվեն հանգիստ վիճակում:
• Զրույցը կարելի է սկսել նրանից, թե դրական ինչ պահեր են եղել ամուսնության մեջ (չմոռանալով, որ մի ժամանակ կյանքի այլ շրջան էր, երբ դուք միասին շատ լավ էիք զգում), ասելով, օրինակ' «Մենք շատ էինք սիրում միմյանց…, մեզ մոտ ծնվեցիր դու' մեր կյանքի ամենաթանկարժեք էակը…, դու գիտես, թե որքան ենք քեզ սիրում և միշտ կսիրենք' անկախ նրանից, թե ինչպես և որտեղ կապրենք…»:
• Մի՛ մոռացեք, որ ձեզ պետք է «հարթեցնել» անկյունները և ավելորդ հոգեկան տրավմայի չենթարկել փոքրիկին, այդ պատճառով խնդիրը կարելի է հիմնավորել նրանով, որ «…դադարել ենք միմյանց սիրել և այժմ կապրենք առանձին…», «Դու և՛այստեղ, և՛այնտեղ կարող ես քո սենյակն ունենալ», «Դուք միասին կանցկացնեք հանգստյան օրերը և կգնաք զբոսնելու, երբ ցանկանաս» (գործողություններ, որ անում էիք միասին' կախված տարիքից և նրանից, ինչ պայմանավորվել են մեծահասակները):
• Փոքրիկը պետք է իմանա, որ ցանկացած հանգամանքում ինքը կմնա մեծահասակի սիրելին, միշտ կկարողանա օգնություն խնդրել և կստանա այն:
• Կարևոր է բացատրել այն զգացումները, որ այժմ վերապրում է երեխան' «Ես հասկանում եմ, որ դու այժմ քեզ ընկճված, անհանգիստ ես զգում, քո փոխարեն ես նույնը կզգայի…»:
• Եթե մեծահասակներն իրենց վաղ մանկությունում վերապրել են նման իրավիճակ, ապա կարող են կիսվել իրենց զգացմունքներով ու մտքերով: Դա երեխային կօգնի միանալ ձեզ և հոգեպես իրեն ավելի քիչ միայնակ զգալ:
• Որքան էլ դժվար լինի, երբեք մի՛ վատաբանեք նախկին ամուսնուն, ուշադրությունը մի՛ սևեռեք բացասական կողմերի վրա' «Քո հիմար հայրը լքեց ինձ և քեզ…», «մենք նրան այլևս պետք չենք…»: Այս իրավիճակում լավագույնը չեզոք դիրքն է' որքան էլ մանպուլյացիայի ենթարկելու, հանդիպումներն արգելելով պատժելու ցանկություն լինի: Երբ ընտանիքը թողած ծնողը ցանկանում է հանգստյան օրերին տեսնել փոքրիկին, թույլ տվեք նրանց հանդիպել և միասին լինել: Չէ՞ որ ոչ շատ վաղ անցյալում միասին անցկացվող ժամանակը բնական էր այդ երկու մարդկանց հարաբերությունների համար:
• Երեխային արգելելով հանդիպել իր ծնողի հետ՝ դուք նրան լրացուցիչ հոգեկան տրավմայի եք ենթարկում, քանի որ նա արդեն իսկ ենթագիտակցաբար իրեն լքված է զգում, իսկ դուք, կարծես, «աղ եք լցնում» նրա հոգեկան վերքերի վրա: Հնարավոր է' ամուսնալուծության սկզբնական, ամենաբարդ շրջանում մեծահասակների հաճախակի հանդիպումներն ու հնարավորինս չեզոք շփումը երեխային թույլ կտան այդքան սուր չզգալ ներընտանեկան կոնֆլիկտը և ավելի հեշտ հաղթահարել ճգնաժամային իրավիճակը:
Իհարկե, իդեալական կլիներ, եթե ծնողները կարողանային ինքնուրույն քննարկել նման հանդիպումների պայմանները և ընդհանուր հայտարարի գային, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա շատ հազվադեպ է լինում: Հավատացե՛ք' եթե ծնողները կարողանան համաձայնության գալ բնակության և դաստիարակության այլ կարևոր պայմանների հարցում' խուսափելով դատական քաշքշուկի ծանր փորձությունից, ապա մեծահասակներին ու փոքրիկներին ավելի հեշտ կլինի կյանքը շարունակել' պահպանելով նյարդերը, և ամեն ինչ սկսել նոր էջից:
Ինչպես երեխային ասել ամուսնալուծության մասին
9:37 - 27.Ապրիլ.2014
Առաջարկում ենք նաև
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
01/07/24 16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
18/04/24 15:30
ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին
24/11/23 19:39
Այո՛, ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը․ Սերժ Սարգսյան
04/08/23 12:35
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց ռուս-հայկական գործընկերությանը վնաս հասցնելու Արևմուտքի փորձերի մասին
25/07/23 23:04
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին
01/07/23 12:00
«Վերջապես Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը. սրտանց շնորհավորում եմ»
20/12/21 15:59
Թուրքական կործանիչների արտադրությանը հնարավոր է մասնակցություն ունենան նաև Ադրբեջանն ու Պակիստանը
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան