Գյումրիում երկու սիրիահայ երիտասարդների դանակահարության դեպքի կապակցությամբ հայտնում եմ, որ Հարութը շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ' վիճակը համեմատաբար կայուն է: Այդ մասին հեռախոսով ինձ հայտնեց նրա ընկերը' դեպքի մյուս մասնակից Դավիթը:
Մեր կողմից ավելացնեմ, որ «Սիրիահայերին իրավական աջակցություն» փաստաբանական թիմը հետևում է այս դեպքի ընթացքին և արդեն ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը հանդիպել է սիրիահայերին և գործի ընթացքը գտնվում է ՓՊ ուշադրության կենտրոնում:
Զինավոր Զինո Մեղրյան