Այս միտքը, որ Եվրոպան կարող է ապրել առանց ռուսական գազի, ես հայտնել էի մեկ շաբաթ առաջ. խնդրեմ՝ նույն կարծիքի է Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն (Առաջին լրատվական, 26.04.2014): «...Ինչ վերաբերում է գազային խնդիրներին, եթե դա լինի Արևմուտքի հաստատակամ ռազմավարական ուղին, ապա Ռուսաստանի համար շատ ծանր ժամանակներ են գալու: Ի վերջո, եթե հաշվարկում ենք լավ, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանին փոխարինել հնարավոր է, դրա համար կպահանջվի մի քանի տարի, իհարկե, դա բարդ կլինի, բայց տարբերակներ կան առանց Ռուսաստանի ապրելու համար, այլ հարց է, որ այս ընթացքում բարդություններ կառաջանան, և եթե Ռուսաստանը իրեն դրսևորի արհամարհական, այսինքն՝ ասես թքած ունի, ինձ կհիշեցնի ԽՍՀՄ ավարտը, թե ինչպես նավթի ու գազի գներն ընկան, սրանք կատակներ չեն: Որքան Ռուսաստանը ցուցադրի, թե իր համար միևնույն է, այնքան ավելի վատ վիճակում կհայտնվի:»
Վախթանգ Սիրադեղյան