Ուկրաինական իրադարձությունների ֆոնին արդեն նոր միտումներ են ի հայտ գալիս ռուսական մեդիա-արևմտյան մեդիա պայքարի մասով: Իսկապես ռուսական մեդիան լուրջ ու ծանրակշիռ աշխատանք է իրականացնում այս օրերին: Որպես լոկոմոտիվ էլ, բնականաբար հանդես է գալիս Russia Today հեռուստալիքը: Ամերիկյան գործիչնեը արդեն սկսել են սանկցիաների ու այլ պատիժների մասին չարչարկված հայտարարություններին զուգահեռ բացահայտորեն մեղադրանքներ ներկայացնել RT-ին' քարոզչություն իրականացնելու համար: Իսկ, որ RT-ն իրոք փայլուն քարոզչություն է անում, դրանում կասկած չկա: Սակայն, ամերիկացիների զայրույթի պատճառը գլխավորապես այն է, որ RT-ն լուրջ մարտահրավեր է նետում CNN-ին ու նրա համաշխարհային մեդիադաշտում ունեցած մոնոպոլիային: Մոտավորապես նույն եռանդով է աշխատում, ինչ CNN-ը' Իրաք, Աֆղանստան, Լիբիա ամերիկայն ինտերվենցիաների, սիրիական դեպքերի լուսաբանման ժամանակ: RT-ի լրագրողների' երկակի ստանդարտների, ամերիկացիների' ուկրաինական դեպքերում ունեցած ներդրման մասին հարցերը, Լավրովի անգլերենով հարցազրույցները արդեն որերորդ անգամ են, որ բառիս բուն իմաստով փչացնում են Պետքարտուղարության խոսնակ Փսակիի ասուլիսները. ի դեպ վերջին անգամ այն փչացրեց' լրագրող Գայանե Չիչակյանը:)
Կնյազ Սարոյան