Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաև, որ ՀՀ Կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար:
Սակայն ինքնանպատակ ակտիվությունը չեմ հասկանում:
ՀՀ Կառավարության նոր մոտեցումները այս հարցում արդեն բարձրաձայնվել են ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանի կողմից և արժանացել լայն հասարակական աջակցությանը: Այդ 7 ծրագրային կետերը հիմք են ծառայում ՀՀ Կառավարության կողմից այս ոլորտի քաղաքականության լրամշակման համար:
Այս նոր քաղաքականության մասին, բնականաբար, պատշաճ կերպով կծանուցվեն նաև ՀՀ ենթակայության տակ գտնվող հաստատությունները:
Ուստի "փոթորիկ մեկ գավաթ ջրում" օպերացիան ինքնանպատակ է ի սկզբանե:
ՀՀ մանկավարժները պաշտպանված են օրենքով և Կառավարության կողմից, և լրացուցիչ պաշտպանների կարիք դժվար թե ունենան:

 

Արմեն Աշոտյան