Էս մի քանի օր հետևում եմ հայաստանյան արձագանքներին'կապված Թուրքիայի վարչապետ Էրդողանի'ապրիլի 23-ին հղած <>:Ինչպես միշտ էս անգամ էլ մեկնաբանությունները տարաբնույթ էին ու որոշ դեպքերում նաև մակերեսային:Հնչեցին էնպիսի կարծիքներ,թե Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Թուրքիան տեղի է տալիս միջազգային հանրության ճնշումներին ու կամաց-կամաց սկսում է <> գալ Ցեղասպանության կատարման իրականության հարցում ու դա շուտով կհանգեցնի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը:Ինչպես Քեսապի դեպքերի հետ կապված,այս անգամ էլ 'էս տեսակետը որոշակի տարածում գտավ ու մերոնք որոշ չափով խայծը կուլ տվեցին նորից:Բայց իրականում Էրդողանը ոչ թե մեղանչեց,այլ հակառակը'շարունակեց իր մերժողական քաղաքականությունը'պարզապես նոր'միջազգային հանրության աչքերին թոզ փչելու եղանակով:Եթե նա ասում է,որ առաջին աշխարհամարտի տարիներին հայերի <>,հայերի հետ միասին թուրք,քուրդ,ասորի և այլոց <> պատերազմի գործոնով թելադրված անհրաժեշտություն էր,ապա պարզա դառնում,որ նա ոչ միայն հերքումա հայերի'երիտթուրքերի կողմից կոտորածների ծրագրված լինելը,այլև հավաստումա,որ հայերի հետ միասին թուքերն էլ են պատերազմի անմեղ զոհ դարձել:Փաստորեն,ըստ Էրդողանի դուրս է գալիս,որ <>,ու հայերի ցեղասպանության <>-ով մենք սև բիծ ենք քաշում իրենց անմեղ հոգու վրա…….
Հայկ Սահակյան