Հովիկ Աբրահամյանը փորձում է կոտրել ''փչացած հեռախոս'' խաղացող' գրասենյակային վարչապետի կարծրատիպը: Եվ դա լավ է: Պարզապես, դժբախտաբար, մեր կյանքը դասավորվել է այնպես, որ բարձրաստիճան պաշտոնյայի ցանկացած քայլ, եթե անգամ իրականում արվում է բարի նպատակներով, միևնույնն է' ի սկզբանե կասկածելի է թվում, որակվում է իբրև հնարամիտ խաբեություն կամ ծրագրված խորամանկություն: Կարծում եմ' չափազանց վատատեսոթյունն էլ լավ բան չէ, և պետք է փորձել տեսնել նաև դրականը' իհարկե' չկրելով վարդագույն ակնոցներ:
Գևորգ Պետրոսյան