2 օր առաջ «Ժողովուրդ» օրաթերթում «Էժան ինսուլինը լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին» վերտառությամբ մի հոդված կար, որտեղ գրված էր, որ ԱՆ արդեն նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հրահանգով անցալ տարվա հոկտեմբերին ինսուլին ձեռք բերելու համար հնգամյա պայմանագիր է կնքվել դանիական «Նովո-Նորդիսկ» ընկերության հետ։ Սակայն բժիշկներն ուսումնասիրել են և պարզել, որ դանիական ընկերության մատուցած ինսուլինն իրականում բելառուսական լցոնում ունի, դրա համար էլ լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին:
Ի՞նչ է սա նշանակում. «Փառք Աստծո, արդեն նախկին նախարար» Դերենիկը դիաբետով հիվանդների առողջության հաշվին բյուջեից 186 մլն 672 հազար դրամի խնայողություն է արել մեկ տարվա ընթացքում՝ Հայաստան ներկրելով եռակի էժան և, կարծում եմ, համապատասխանաբար եռակի ցածր որակի ինսուլին:
Հռետորական հարց եմ տալիս. ո՞վ պետք է պատասխան տա դիաբետով հիվանդների առողջությանը նպատակաուղղված վնաս հասցնելու համար: Պատասխան՝ բնականաբար, ՈՉ ոչ, այդ թվում և «Փառք Աստծո, արդեն նախկին նախարարը»: Սրանք այնքան են սովորել թալանին, որ արդեն հիվանդների հաշվին են խնայում և «ատկատում»: Դե արի ու այքանից հետո հավատա այս իշխանության ունակությանը՝ ինչ-որ չնչին դրական բան անելու համար: Ներողություն, բայց միայն ուղեղից հիվանդն է ունակ հավատալու... Նման բան անողներին էլ ցանկանում եմ ընտանյոք և սերունդներ հանդերձ կրել այդ հիվանդությունն իր ամենածանր դրսևորմամբ!!!
Գոռ Գևորգյան