“Գաղափարների վրա չեն կրակում”. Արթուր Բաղդասարյանը նախընտրեց քարքարոտ ճանապարհը
Զոհաբերել պաշտոնը հանուն գաղափարների…:
Երեկվա իր քայլով Արթուր Բաղդասարյանը հստակ ապացուցեց, որ նա չի պատրաստվում գնալ հարմարավետ առանց որևէ խոչնդոտների հանրապետականի կողմից ժողովրդական լեզվով ասած “կառուցած ճանապարհով”, այսինքն նա հանրությանը ցույց տվեց, որ ինքը գերադասում է մնալ, որպես քաղաքական ուժի առաջնորդ, այլ ոչ թե պաշտոնի, կամ տաքուկ տեղի համար ինտեգրվել հանրապետական գաղափարախոսության մեջ, ինչպես դա արեցին հանրապետական ցուցակով ԱԺ-ում հայտնված մի քանի քաղաքական գործիչներ:
Բաղդասարյանի առջև լուրջ դիլեմա էր դրված' շարունակել օգտվել Սերժ Սարգսյանի բարեհամբույր վերաբերմունքից, սակայն գործել կաշկանդված, չունենալ սեփական եսը, շարունակել վտանգել կուսակցության վարկանիշը, կամ հրաժարվել երկրի համար 4 պետական բարձրաստիճան պաշտոնից հանուն կուսակցության սեփական եսը ամրապնդելու համար և լիաթոք առանց որևէ սահմանփակումների ծառայել ժողովրդին:
Նա ի զարմանքս շատերի, որոնք պնդում էին, որ նա չի գնա կտրուկ քայլերի, նա այնումենայնիվ գնաց դրանով իսկ նոր շունչ հաղորդելով ՕԵԿ-ին:
Հ.Գ-Կցանկանայի ավարտել այս ակնարկատիպ հոդվածը, իր իսկ խոսքերով'
“ գաղափարների վրա չեն կրակում’’…
Կարեն Թումանյան