Երկարա, բայց լավ կանեք կարդաք...ճճճճճ
«Ես համաձայն չեմ մարդու ուղեղի աշխատանքի միֆային տոկոսների հետ»
Ասում են,որ մարդու ուղեղը աշխատումա նվազագույնը 3 % ,առավելագույնը 18 % : Միջին վիճակագրական տվյալը համարվումա 10%-ը : Եթե անկեղծ- ես լուրջ չեմ վերաբերվում էտ տվյալներին : Դա նույնա,ինչ որակեն մարդու հոգու լավ կամ վատ լինելը :
Ասում են,որ պետք է շատ կարդալ....պատճառաբանելով,որ կարդացած մարդը հասարակությունում ունի ավելի մեծ կշիռ...խնդալույա.....
Եթե դուք կարդացել եք համացանցում առանձնացված թոփ գրականությունը,դա դեռ չի նշանակում որ դուք խելացի եք ու ձեր ուղեղը աշխատում է ավելի պրոդուկտիվ քան մնացածինը....
Գիրքը և սոցցանցերի տեղեկատվությունը դա միայն միջոց է.... կարդալով Մարկեսի «100 տարվա մենությունը» կամ անգիր անելով Մակիավելլիի խոսքերը,ձեր ուղեղը չի աշխատի ձեր ուզած ձևով.... Տեղեկատվությունը դա միայն միջոց է,իսկ այսօր այն այնքան շատ է և անիմաստ, որ քեզ պետքական մասը շատ դժվար է վերցնել.... ժամանակին տեղեկատվությունը շատ քիչ էր և սահմանափակ.... մարդիկ այն քամում էին լիմոնի պես... այժմ այն այնքան շատ է,որ մեր ժամանակի մեծ մասը գնում է անիմաստ տեղեկատվության վրա... Ուղեղի կարելի է օգտագործել ավելի քան 100 %-ով : Առավել ևս այժմ,երբ տեղեկատվական դաշտը ավելի լայն է, երբ տեղի են ունենում բազմաթիվ հայտնագործություններ,բազմաթիվ դեպքեր, երբ դու ի տարբերություն մի քանի տասնյակ առաջվա զարգացման-հնարավորություն ունես տեսնելու և լսելու աշխարհի տեղեկատվական դաշտի հարստությունը իր ամբողջ հմայքով :
Մարդուն կարող է խանգարել բացառապես իր ծուլությունը :
Կապ չունի թե որտեղ է նա ապրում- Քենիայում թե Դուբայում, հարուստ է թե
աղքատ, ինչ գույնի մաշկ ունի,ինչ կրոնի է դավանում....
Մի լավ խոսք կա - Դու մեղավոր չես թե ինչպես ես ծնվել,դու մեղավոր ես թե ինչպես ես մահանալու :
Մարդ արարածի տարբերությունը կենդանուց այն է ,որ նա կարող է իր տեղեկատվությունը,մտքերը,գաղափարները փոխանցել խոսքով,կամ թղթի վրա, և հնարավորություն տալ թեկուզ և իրենից հետո եկող սերունդներին զարգացնել այն : Մեկ-մեկ մտածում եմ,որ ուղեղի աշխատանքը ուղիղ համեմատական է մեր կամքին :
Եթե օգտագործել կյանքի ամեն մի րոպեն, ապա հնարավոր է, որ հասնելով օրինակ 50 տարեկանի,էլ չափսոսալ քիչ ապրած կյանքի համար.... իսկ թե իրականում շարժվելով վերը նշված ձևով,ապա դժվար կլինի ասել այն տարիքը,երբ մարդը կհամարի իրեն սպառված.... ուղեղի պարունակությունը սերտ կապի մեջա մարդու գաղափարներ հետ....առավել ևս ներքին աշխարհի տոռնադոների հետ...
Սա իմ սուբյեկտիվ կարծիքնա....որը առաջացավ պատահական և ոչ պատահական, խառնվելով տեղեկատվական դաշտից քաղած տեղեկատվության հետ,առանձնացնելով իմ սունյեկտիվ կարծիքի պրոդուկտիվ մասը.....
Հ.Գ. Հնարավոր է որ բան չհասկանաք գրածից,նորմալա. դա ոչ լավա ոչ էլ վատ...չնայած լավ կլինի որ դրական բաներ քաղեք-հակառակ դեպքում ես ձեզնից թանկարժեք վարկյաններ խլեցի.....

 

 

Հայկ Դերզյան