Մտածում եմ փոքր երկրի գոյատևման կարևորագույն սկզբունքների մասին: Իհարկե շատ կարևոր է թե այդ փոքր երկիրը ինչպիսի երկրների հետ է հարևանության մեջ: Մի բան է եթե այդ փոքր երկիրը Եվրոպայի ճիշտ կենտրոնում է գտնվում, մեկ այլ բան է եթե նա գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում և լրիվ ուրիշ բան է եթե փոքր երկիրը տեղավորված է Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում կամ Կովկասում:
Եվրոպան լավ քաղաքակրթված է, արագացված տեմպերով անցել է տարբեր երկրների համերաշխ հարևանական գոյատևման կուրսերով և վաղուց վերջ է տվել մարդակերությանը: Այնպես որ Եվրոպայի փոքր երկիրը վախնալու բան չունի ու կարող է հանգիստ գոյատևել այնպիսի նախին գիշատիչների կողքին ինչպիսին եղել են ժամանակին Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Անգլիան ու գաղութատեր նախկին Ֆրանսիան:
Լատինաական Ամերիկան էլ վնասակար միջավայր չէ փոքր երկրի գոյատևման համար: Բոլորն էլ հավասարաչափ աղքատիկ երկներ են ու իրար դարդ ու ցավը լավ էլ հասկանում են, իրար չեն նեղացնում որովհետև ճիշտ է նույն տանից չեն սակայն նույն հալից են: Գանք դեռևս վայրի Աֆրիկային: Այստեղ փոքր երկրի հետ ինչ փորձանք ասես կարող է պատահել: Մանավանդ որ աֆրիկյան սաունայուն ու սավանայում ինչ տեսակի վայրի կենդանի ասես ապրում է: Օրը մի քանի ցեղասպանություն է տեղի ունենում: Հիմնականում դրանք կրոնական հողի վրա են լինում ինչպես ասենք միջնադարում Եվրոպայում էր: Իրար հոշոտելով դեռ որ մի քանի հարյուր տարի էլ չեն խաղաղվի մինչև վերջնականապես կամ ամբողջ Աֆրիկան բնակեցվի չինացիներով կամ էլ հնդիկներով ինչպես ժամանակին տեղի ունեցավ այդ պրոցեսը Հյուսիսային Ամերիկայուն: Բնիկները դարձան հազվադեպ հանդիպող մարդկային խմբեր, երկիրը անցավ անգլո-սաքսերին:
Հարավ-Արևելյան Ասիայում վիճակը մի քիչ բարդ է: Զարգանում են երկրները գլխապտույտ արագությամբ: Շուտով Եվրոպային կթողնեն անցյալում: Իրար այնքան էլ չեն ատում: Դեռ որ զբաղված են զարգանալով, ատելու ժամանակ չի մնում: Մի քիչ վտանգավոր են այդ տարածաշրջանի մուսուլմանական երկրները այդ կրոնի ագրեսիվության պատճառով: Բայց ոչինչ, դեռ որ կարողանում են իրար հետ լեզու գտնեն:
Մնաց մեր Կովկասյան թնջուկը: Այստեղ դրությունը կատաստրոֆիկ է: Հատկապես վիճակը բարդանում է հզոր պետությունների շահերի բախման կիզակետ լինելու պատճառով: Չկա մի հզոր երկիր աշխպարհի երեսին որ Կովկասում իր շահը չփնտրի: Բոլորի համար Կովկասը կարևոր տարածաշրջան է համարվում ու դա հենց այս հատվածում գտնվող երեք երկրների հիմնական դժբախտությունների պատճառն է: Մեր տարածաշրջանին առավել մանրամասն երևի հետո անդրադառնամ, առանց այն էլ նախաբանը շատ երկար ու ձանձրալի ստացվեց:
Այստեղից եզրակացնել կարելի է որ փոքր երկրի գոյատևման կարևորագույն սկզբունքները նախ և առաջ պայմանավորված են նրանով թե ովքեր են այդ երկրի հարևանները:

 

Համլետ Աբրահամյան