Ցավով տեղեկացա Երևանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին:
Մաեստրոյի պայծառ ստեղծագործությունները, կենսախինդ մեղեդիները շատ երկար կապրեն մեզանում՝ շարունակելով սիրված մնալ, ինչպես ինքն էր սիրված:
Հայկական ջազային արվեստի հիմքերում կանգնած կոմպոզիտորը հեղինակություն ու փառք բերեց հայկական ու երևանյան ջազին՝ համաշխարհային երաժշտարվեստում ի ցույց դնելով կատարողական ու ստեղծագործական բացառիկ նմուշներ:
Իմ խորը ցավակցությունն եմ հայտնում մեծ արվեստագետի հարազատներին, երկրպագուներին, աշակերտներին և երաժշտաշխարհին:

 

Տարոն Մարգարյան