Եվրամիությունն Ուկաինային օժանդակություն ցույց կտա «Գազպրոմի» հանդեպ պարտքի վճարման մասով: Այս մասին հայտնել է Էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը Սլովակիայի Էկոնոմիկայի նախարար Տոմաշ Մալատինսկիի եւ Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանի հետ կայացած բանակցություններից հետո:
Նա հայտարարել Է, որ գազի ռեւերսի համար տարանցիկ գազատարի օգտագործումը «հնարավոր չԷ առանց «Գազպրոմի» համաձայնության, քանի որ հակասում Է Սլովակիայի Eustream գազափոխադրական ընկերության պարտավորագրային հանձնառություններին: Մեւնույն ժամանակ Էթինգերը կարծում Է, որ «փոքր որոշումը» (Վոյանի – Ուժգորոդ ուղեգծի օգտագործումը) «Գազպրոմի» հավանության կարիքը չունի: Նա հիշեցրել Է, որ տվյալ ուղեգծով տարեկան կարելի Է մատակարարել մինչեւ 10 միլիարդ խորանարդ մետր գազ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հարություն Հարությունյան