Բաց նամակ Երևանի քաղաքապետարանին.
Ամեն տարի ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրը վերածվում է բացօթյա բիստրոյի և աղբանոցի:
Ծիծեռնակաբերդի տարածքում կարելի է գնել բացարձակապես ամեն ինչ, չնայած դա այն վայրը չի, որտեղ կարելի է սննդի առևտուր կազմակերպել:
Եվ առաջին հերթին վաճառվում է արևածաղիկ, ինչը «չրթող» մարդիկ ոչ միայն կեղտոտում են տարածքը, այլ նաև ստվեր գցում զոհերի հուշահամալիր կատարվող այցի խորհրդի վրա:
Աղբամանների սակավության և ոմանց մի քանի մետր դատարկ շիշը «քարշ տալ չցանկանալու» պատճառով Ծիծեռնակաբերդի ամբողջ տարածքում արդեն առավոտյան կարելի է հանդիպել շշերի կույտերի:
Այս ամենը ոչ միայն խայտառակում է մեզ Ծիծեռնակաբերդ այցելած արտասահմանցիների աչքերում, այլ նաև արժեզրկում այն գաղափարը, ինչի համար կառուցվել է հուշահամալիրը և անհարգալից է մեր անմեղ զոհերի նկատմամբ, ում հիշատակը նման կերպ ոչ թե հարգում ենք, այլ անարգում:
Խնդրում եմ միջոցներ ձեռք առնել այսուհետ սննդի զանգվածային առևտուրը բացառելու, ջրի դատարկ շշերը գցելու համար աղբամանների քանակն այդ օրն ավելացնելու և արևածաղկի «կեղևազրկումը» տարածքում արգելելու ուղղությամբ:
Հարգանքով,
ՀՀ քաղաքացի,
Անի Պապյան
Հ.Գ. Վստահ եմ, որ ինձ կմիանան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ:
(Տարածեք ձեր անունից )
Անի Պապյան