Ծիծեռնակաբերդի հուշարձան տանող ճանապարհը արդեն ժամը 16.00-ի դրությամբ մեղմ ասած դարձել էր աղբանոց, իսկ ճանապարհի կեսն անցնելուց հետո նոր սկսվեց ինչ որ երաժշտության ձայն լսվել բարձրախոսներից: Տխուր պատկեր էր, անզեն աչքով երևում էր մեր պետության իրական դեմքը, աղբի մեջ կորած ու լքված: Չգիտեմ այդ թերությունների համար ովքեր էին պատասխանատու, բայց ովքեր էլ որ լինեն պիտի ամենախիստ ձևով պատասխանատվության ենթարկվեն: Մի պահ պատկերացրեցի, եթե իմ տեղը այդ ճանապարհով անցներ օտար երկրից եկած մեկը, որը պատրաստվում էր իր ցավակցությունը և հարգանքի տուրքը մատուցեր, գուցե այդ տեսարանը տեսնելուց հետո սկսեր մտածել, որ եթե մենք այպես ենք վերաբերվում մեզ, ապա արժեր մեզ վերջնական վերացնել

 

Վարդան Հակոբյան