Մեզ ամեն կերպ փորձում են շեղել ցեղասպանության ճանաչման ճիշտ ուղուց՝ջուր լցնելով թուրքիայի ջրաղացին,կեղծ պատճառներ բերելով ցեղսպանությանը,կեղծ հատուցման ձևեր առաջարկելով:Նախ սկսենք ամենամեծ սխալից.ցեղասպանությունը եղել է 1915թվականին:Ցեղասպանությունը ոչ թե եղել է 1915թվին միայն,այլ՝1915ին ընդամենը գագաթնակետն էր:Իրականում օսմանցիների կատարած ցեղասպանությունը սկսել է 1890ականներին՝համիդյան ջարդերով,իսկ հետագայում շարունակվել է Ադանայով,գագաթնակետին է հասել 1915ին,երբ մեկ տարվա մեջ 1500000 հայ կազմակերպված կերպով տեղահանվեց և ոչնչացվեց,շարունակությունը եղավ 20ականների աթաթուրքյան ռեժիմի օրոք:Կարծես մեր ոչ ճիշտ մոտեցման և թուրքական քարոզչության արդյունքն է,որ միայն 1915 է համարվում ցեղասպանության տարի:Երևի ցեղասպանության իրական նպատակներից աշխարհին շեղելու համար:Ինչու են թուրքերը ասում միայն 1915թվականին է եղել?.Որ տարածեն այն կեղծ թեզիսը՝հայերին տեղահանել են ,որովհետև Ռուսաստանի հետ պատերազմ էր,իսկ հայերը ռուսասեր են:Ահա քեզ արդարացում:Հայերին մենք չենք ցեղասպանել,այլ՝տեղահանել ենք ռազմական գործողությունների տարածքից,որ չտուժեն նրանք և չօգնեն ռուսներին:Ճիշտ է բոլոր ռուս-թուրքական պատերազմներում ռուսները ունեցել են հայերի մեծամասնության համակրանքն ու օգնությունը,բայց նաև թուրքական բանակում են հայեր կռվել,որոնցից շատերը հերոսացել են.իսկ հետագայում նրանց մասին Թուրքիան մոռացավ:Ավելի խորն են ցեղասպանության պատճառների արմատները:Պանթուրքիզմն է պատճառը:Համիդի օրոք թրքության մեջ պանթուրքիզմը քոչվորական ամենակուլ բնազդի մակարդակի վրա էր,իսկ երիտթուրքերի օրոք ստացավ պետական կազմակերպված,ձևակերպված տեսք:Այսպիսով Համիդի օրերից սկսած իրականացվել է ցեղասպանությունը,որովհետև հայերն էին խանգարող ոսկորը նրանց կոկորդին,որ իրենց անիծյալ թուրանը ստեղծեն:Չեմ կարծում,որ էլի կան միամիտներ,որ մտածում են հայերի ռուսասիրությունից դրդված են թուրքերը ստեղծել պանթուրքիզմի գաղափարախոսությունը:Հայերի ռուսասիրությունից կոտորելու կոչը միայն թուրքերին գրգռելու միջոց էր պետության կողմից.հեշտ է անգրագետ խուժանին ասել,սպանիր,որ ռուսներին չօգնեն,իսկ հիմա էլ դա որպես արդարացում է: Իսկ ինչ հատուցում է մեզ պետք?:Այս հարցով էլ ուզում են ծայրահեղ դեպքի համար,եթե ստիպված լինեն ընդունել ցեղասպանության փաստը մեզ հրամցնել ֆինանսական փոխհատուցման եղանակը,կամ ցեղասպանվածների սերունդներին վերադարձնել պապակն անշարժ գույքը՝դարձնելով թուրքահպատակ:Սա վտանգավոր է նրանով,որ նախ կպառակտի հայերին.ոմանք կհամաձայնվեն դրան,իսկ ոմանքոչ:Այսպիսով մեկ փոխհատուցում կա:Վերադարձնել պատմական հողերը Հայաստանի Հանրապետությանը և ֆինանսական փոխհատուցում:Մնացածը թուրքական խայծի ժանրից է:Էրդողանը մանիպուլացիաներ է անում կեղծ և թերի ներողություններ խնդրելով:Վաղնել կասի եկեք թուրքիայի քաղաքացի դարձեք,ստացեք պապերի կալվածքները,որ մի օր էլ ձեզ կոտորենք ձեր ավանակ խելքից:Մի հավատացեք դրան.կա միայն մեկ հատուցում՝ տարածքների վերադարձ ՀՀ ին :

 

 

Տիգրան Մկրտչյան