Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման առաջին արարողությունը տեղի է ունեցել 1919 թ. ապրիլի 24-ին' Կ. Պոլսի Բերա թաղամասի Ս. Երրորդություն հայկական եկեղեցում:

Մեկ տարի անց, նույն օրը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հայերն են հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

1926 թ., Խորհրդային Հայաստանում, Հայ եկեղեցուն արգելվել է պատարագ մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը եւ որեւէ կերպ հիշատակել այդ իրադարձությունը:

Խորհրդային Հայաստանում «սառույցը կոտրվեց» 1965 թ., երբ Երեւանում տեղի ունեցավ համազգային հուժկու ցույց, որը ԽՍՀՄ-ում նմանատիպ առաջին ընդվզումն էր: