Մենք միլիոն ու կես վրեժի պատճառ ունենք, իսկ Էրդողանը փորձում է բառախաղերով մեզ շեղել...
Էլ ոնց կլինի խորամանկ թուրքը մի քանի “ փաղաքշական խոսքեր” է ասել, ամբողջ մամուլը գրում է' “…Թուրքիայի վարչապետը պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ…”:
Լսում եմ, կարդում եմ, նորից եմ լսում, բայց այնումենայնիվ չեմ հասկանում, թե, ի՞նչի վրա ենք ազգովի ուրախացել, այդ ի՞նչ էական բան է ասել մեր համար շարքային այս թուրք սրիկան , որ մենք այսպես զարմացել ենք, կոնկրետ ի՞նչ է տալիս մեզ այս դաժան ստահակի ասածը…:
Մենք երևի պահի տակ մոռանում ենք, որ միլիոն ու կես հայ են կոտորել այս հրետոռի պապերը, մենք երևի պահի տակ մոռանում ենք, որ այս ազգը մեզ պետք է պատասխան տա միլիոն ու կես անմեղ զոհերի համար, պետք է դաժան պատասխան տա, այլ ոչ թե աղվեսի նման կիսատ –պռատ քաղցրահամ խոսքեր հնչեցնի, մենք երևի պահի տակ մոռանում ենք, որ այն կոտորված միլիոն ու կես հայերի ժառանգորդներն ենք, ժառանգորդներ, որոնց հետ արյունաքամ մեր պապերը իրենց կյանքի վերջին րոպեներին վրեժի հույսն են կապել, իսկ մենք ի՞նչ ենք անում, ընդամենը լսում ենք այս խորամանկ թուրքին և փորձում մեզ քիչ թե շատ բավարարված զգանք:
Էրդողանը երևի չի հասկանում, որ լոկ բառերով մեզ չի կարելի է թուլացնել, նա երևի չի հասկանում, որ մենք չնայած քրիստոնյա ենք, բայց այն կոտորածը, որ նրանք մեր գլխին բերեցին հնարավոր չէ հանդուրժել, նա երևի չի հասկանում, որ ոչ մի բառակույտ ի զորու չէ հագեցնել վրեժի ծարավը, նա երևի չի հասկանում, որ մենք ՄԻԼԻՈՆ ՈՒ ԿԵՍ ՎՐԵԺԻ ՊԱՏՃԱՌ ՈՒՆԵՆՔ
Կարեն Թումանյան