Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ պահանջատիրական ջահերով երթը արդեն մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ուղղվելով դեպի Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց: Նախքան երթի մեկնարկը, Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին:

Երթին մասնակցում են պետական այրեր, տարբեր երիտասարդական կազմակերպության անդամներ, քաղաքացիներ, ինչպես նաեւ Մարտակետի եւ Ասկերանի շրջանից երթին միացան երիտասարդներ եւ պատանիներ:

Ընդհանուր առմամբ երթին մասնակցում էին մոտ 5000 մարդ:

 

Վրեժ Հովսեփյան