Վաղը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է: կրկին ամբողջ հայությունը կազմակերպելու է ոգեկոչման միջոցառումներ ամբողջ աշխարհով մեկ՝ աևեռելով միջազգային հանրության ուշադրությունը մեր ազգի համար առանցքային նշանակություն ունեցող այս հարցի վրա: Այս համատեքստում կրկին մենք անհամբեր սպասելու ենք թե վերջապես ինչ բառեր կոգտագործի աշխարհի առայժմ ամենահզոր պետության՝ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, ասել է թե կկոչի վերջինիս 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարությունները ցեղասպանություն, թե՝ ոչ: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի կարծիքով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս ազդեցիկ հայտարարությամբ հանդես կգա ապրիլի 24-ի կապակցությամբ: Դե, եթե դեսպանն ասում է «այս տարի ևս» ամենայն հավանականությամբ դա նշանակում է կլինի այնպիսի տեքստ որպիսին, որ եղել է ենթադրենք նախորդ տարի:
Ինչևէ, անկեծ ասած ինձ անձամբ դա այդքան էլ չի հետաքրքրում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է մեր երկրի, հայության գործողությունններն այս կապացությամբ, առավելևս, երբ մոտնեում է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Ի դեպ հենց գալիք միջոցառումների և այդ շրջանակեներում հայ-թուրքական հարաբերություններին է օրերս անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը՝ ասելով որ «կլինեն քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին»:
Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանն այս տարի վերջնականապես չեղյալ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները: Չգիտեմ թե ինչպես կվարվեն Հայաստանի իշխանությունները, բայց ես ինքն ևս կարծում եմ, որ նպատակահարմար կլինի, եթե մենք իրոք չեղյալ հայտարարենք այս արձանագրություննեը և ամբողջությամբ հանենք մեր օրակարգից:
Գիտեք ինչ մեծ հաշվով այս արձանագրությունները նախաձեռնելը և ստորագրելը բավականին ճիշտ էր: Սա իրոք փոխզիջումային տարբերակ էր Հայաստնաի և Թուրքիայի միջև, որը թույլ կտար հաստատել երկկողմ հարաբերություններ, միևնույն ժամանակ օրակարգում պահել բոլոր մեր երկկողմ վիճահարույց հարցերը: Այլ կերպ ասած մենք Թուրքիային չէին ստիպում ցեղասպանությունը ճանաչել, իսկ նա էլ իր հերթին չէր խառնվում Արցախի հարցին: Ինչ վերաբերում է սահմանների երկկողմ ճանաչմանը, ապա ավելորդ եմ համարում նույնիսկ դա համարել զիջում Հայաստնաի կողմից: Մեր մի շարք ազգայնական հայացքներ և «ծայրահեղական-հայրենասերները» արձանագրություններում եղած այս կետը որակել էին որպես դավաճանության դրսևորում մեր նախնիների և սերունդներկ հանդեպ, իսկ ես ինքն գնահատում եմ դա որպես ներկա պայմաններում խոհեմ քաղաքական քայլ, որը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտ հանդիսանալ հեռու ապագայում մեր ժողովրդի հավակնությունների համար:
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ այդ արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին, քանի որ Թուրքիային փոխզիջումային տարբերակը կարծես դուր չեկավ և վերջինիս փորձեց Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները կապել Հայաստան-Արցախ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Բայց ի՞նչ եղավ դրա արդյունքում: Ի՞նչ կորցրեց Հայաստանը, որ կարող էր չկորցնել, եթե չնախաձեռներ այդ ամբողջ գոծընթացը: Կարծում եմք ոչինչ: Ես նույնիսկ կարծում եմ և համամիտ եմ երկրի նախագահի հետ, որ փաստացի աշխարհը տեսավ, որ խնդիրը ոչ թե մեր, այլ Թուրքիայի մեջ է:
Այնպես որ այս ամբողջ գործընթացից մենք ընդհանրապես ոչինչ չկորցրեցինք և դեռ մի բան էլ շահեցինք: Ասեմ ավելին այժմ մենք կարող ենք կրկին որոշակի դիվիդենտներ քաղել այս մեռած արձանագրություններից: Հայաստանը կարող է և պարտավոր է ի լուր աշխարհի հայտարարել, որ Թուրքիան վերջին հինգ տարիների ընթացքում մեզ, միջազգային հանրության հետ մեկտեղ, մատների վրա պարացրեց և այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեց արձանագրությունների վավերացման ուղղությամբ և դեռ մի բան էլ այս ամբողջ ընթացքում առավել անհեռանկարային դարձրեց դրանց ստորագրումը: Հետևբարար հաշվի առնելով բոլոր այս զարգացումները Հայաստանն իրեն իրավունք է վերապահում վերջնականապես չեղյալ հայտարարել այլևս խորհրդանշական բնյութ կրող և Թուրքիայի կողմից երբեմն շահարկվող այս փաստաթուղթը:
Ես կարծում եմ, որ դա կլինի հատկանշական քայլ և լավ հիմք կստեղծի Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նախատեսվող և առայժմ չնախատեսվող միջոցառումների համար:
Վազգեն Ղազարյան