Ես միանում եմ ՀԵՀ-ի նախաձեռնությանը և կոչ եմ անում բոլոր բուհերի, քոլեջների, ուսումնարանների ուսանողներին, ավագ դպրոցների աշակերտներին, երիտասարդ մանկավարժներին, բուհական և գիտական աշխատողներին, բոլորին միանալ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
Երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակից ապրիլի 23-ին՝ ժամը 19:30-ին։
Արմեն Աշոտյան