Մի տարօրինակ բան եմ նկատում Սիրիայի կառավարական զորքերի մարտավարության մեջ:Ինչպես գիտենք սիրիական պատերազմում հիմնական մարտական գործողությունները ընթանում են քաղաքներում :Այլ կերպ ասած՝բնակավայրերում:Երբ դիտում եմ մարտերի կադրերը զարմանում եմ թե ինչու են սիրիացի զինվորականները ահաբեկիչներից մաքրում տարածքներ այդքան երկար ժամանակահատվածներում:Երբ այդ թաղամասերում կան խաղաղ բնակիչներ կամ մշակութային հուշարձաններ դեռ հասկանալի է,որ այնպես են ուզում անել,որ խաղաղ բնկաիչների շրջանում զոհեր չլինեն,իսկ մշակութային կոթողները չտուժեն:Բայց ,երբ տեսնում ես,որ շաբաթներով ռազմական գործողություններ են իրականացնում այն թաղամասերում,որտեղ չկան խաղաղ բնակիչներ կամ կոթողներ զարմանում ես նրանց վրա:Նրանք մաքրում են տարածքը տալով մարդկային և տեխնիկական կորուստներ.ճիշտ է մարդկային մսաղացով չեն անում դա՝խնայելով անձնակազմը,բայց դե միևնույնն է տալիս են կորուստներ:Չեմ հասկանում նրանց լոգիկան:Ինչու չեն համազարկային կայանքների միջոցով հողին հավասարեցնում այդ թաղամասերը՝թաղելով ահաբեկիչներին ավերակների տակ:Կասեք,որ հետագայում հեշտ լինի վերականգնելը:Բայց ախր առանց այդ էլ այդ շենք շինությունները այնպես են ավերվում,որ հաստատ պետք է քանդել ու նորից կառուցել:Այնտեղ տները և բազմաբնակարան շենքերը հիմնականում քարից չեն ,այլ՝էժան և հեշտ արտադրվող նյութերից:Կարող են ավելի արագ այդ թաղամասերը հողին հավասարեցնել,իսկ նրանց շուրջ ստեղծել անվտանգության գոտի՝չթողնելով ահաբեկիչներին տարածվել այլ թաղամասեր:Բնականաբար վերականգնվելը նույն ծախսն է լինելու անկախ ավերածության մակարդակից,իսկ իրենք կխնայեն անձնակազմն ու տեխնիկան,ժամանակնել արագ կանցնի դեպի հաղթանակ:
Տիգրան Մկրչյան