Աշխարհի միլիարդերներից Բիլ Գեյցը սրճարանում հաշիվ է փակում և թեյավճար թողնելով ընդամենը 10$ պատրաստվում է դուրս գալ: Այդ պահին մատուցողը.
-Կներեք պարոն, բայց Ձեր տղան մեզ առնվազն 500$ թեյավճար է թղնում, իսկ Դուք ընդամենը 10$:
-Չհասկացա երիտասարդ, ի՞նչ եք ցանկանում ասել. -պատասխանում է Գեյցը:
-Չէ որ միլիարդերը Դուք եք:
-Տղաս դու երևի չգիտես, ես ընդամենը մի գյուղացու տղա եմ և չեմ կարող ինձ նման ճոխություններ թույլ տալ, իսկ նա միլիարդերի որդի է՝ նա կարող է իրեն նման ճոխություններ թույլ տալ ...

 

Հրանտ Ավետիսյան