Երեկ հանդիպեցի մի գրառման, որտեղ մոտավորպես այն միտքն էր արծարծվում, որ Հայկական լեգեոնը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ակտիվորեն մասնակցել է խորհրդային բանակի դեմ մղվող կռիվներին, և, որ դա ապացուցում է, որ այսուհետ Գարեգին Նժդեհին պետք չի կուռքի վերածել: Դեռ ավելին, քոմենթների մեջ բաց տեսքով ասվեց, որ, այսպիսով, Նժդեհին և Դրոյին կարելի է անվանել դավաճաններ, որոնք կռվել են իրենց իսկ ժողովրդի դեմ: Վերոնշյալ «գլուխգործոցի» հեղինակին մի խորհուրդ. եթե, դու´ք, իրական պատմությանը լիովին չեք տիրապետում, քիթներդ մի´ խոթեք մի տեղ, որից բացարձակ գաղափար չունեք: Ե´վ Նժդեհը, և Դրո´ն հանդիսանում են ազգային հերոսներ, որոնց կատարած գործերը, իրենց արդյունքներով, մեծագույն նշանակություն են ունեցել հայ ազգի պահպանման և հարատևման համար:
Այսպիսի գրառմամբ, կամ դուք ձեր PR-էիք ապահովում' բուռն աժիոտաժ ստեղծելով հարցի շուրջ, կամ էլ դուք իրապես հավատում էիք ձեր իսկ գրածի ճշմարտացիությանը: Խորհուրդ կտամ, այսուհետ, ազգային սրբությունների անունը տալուց առաջ, լավ մտածել, մի քիչ ավելի լավ ուսումնասիրել հարցը, նոր ձեր «գլուխգործոց» ստատուսները սփռել ֆեյսբուքյան տիրույթում:
Լևոն Ստեփանյան