Այնպես որ Ուկրաինայի դառը փորձից մենք ազատ ենք' Արևմուտքը մեզ համար կմնա ընդամենը վերհուշ: Սակայն եթե շատ չուշացնենք ու կարողանանք ժամանակին ազատվել վարչակազմից, ապա հույս կա, որ ժամանակի ընթացքում ետ կբերենք մեր անկախությունը: Ընդ որում, դրան չի կարող խոչընդոտել ղարաբաղյան խնդիրը, ինչպես սիրում են ներկայացնել սրանք, այլ հենց հանուն Արցախի: Սա մեկ: Երկրորդ, Ռուսաստանից անկախանալը չի նշանակում միացում Արևմուտքին, սակայն ենթադրում է արևմտյան ժամանակակից տեխնոլոգիաների, քաղաքական և այլ մշակույթի և գիտական նվաճումների' մեզ համար ընդունելի մասով, ներդրում մեր կյանքում: Եթե մենք հասնենք դրան' ինչը ոչ անհավանական է և ոչ էլ ֆանտաստիկայի ոլորտից, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ճանաչել մեր իրավունքները, այդ թվում իր և Արևմուտքի միջև չեզոքություն պահպանելու իրավունքը: Այս ամենի համար շատ բան պետք չէ' ընդամենը իր օրինավորությամբ երկրի քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն, ինչը իր հետ կբերի հավատ և հայրենադարձություն և դրանցից առաջացող մնացած ողջ դրականը:

 

Վախթանգ Սիրադեղյան