Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, այսօր ևս այցելել եմ Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Տոնի կապակցությամբ եկեղեցու բակում բացվել էին ծիսական փոքրիկ սեղաններ, իսկ եկեղեցու հոգևոր հովիվը իրականացրեց օրհնության կարգ:
Այցելեցի նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք: Չնայած որ եկեղեցին խոնարհված է համարվում, այնուամենայնիվ, ավանդույթի համաձայն, եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում:
Տարոն Մարգարյան