Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները շենքի բակում ֆլեշ-մոբ են արել' պատկերելով երկրի միասնությունը: Շատ ստեղծագործ են, բայց կարելի էր մի երկու տարի էլ սպասել, նոր մտածել երկրի միասնության մասին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա երկրի միասնության մասին մտածելու ժամանակ պետք է բացատարություններ պահանջել Յացենյուկից, Տյագնիբոկից, ԿՀՎ-ից ու էլի մի շարք մարդկանցից' այդ թվում փորձել պարզել, թե Պուտինն ի վերջո ինչու զայրացավ այդ հարցում: Կամ գոնե հարց տալ Ժնևում բանակցություններին մասնակցած երկրի արտգործնախարարին, թե ինչպես ստացվեց, որ այնքան լավ բանակցեց, որ վերջում Լավրովը հաղթող դուրս եկավ ու բանակցային փաստաթղում այդպես էլ Ղրիմի մասով ոչինչ չնշվեց: Իսկ, ֆլեշմոբ միշտ էլ կարելի է անել, ինչու ո՞չ, կարելի էր նաև մեզ մոտից մարդիկ հրավիրել, հետո ինչ, որ մայդանում չէ այն կայացել:)
Կնյազ Սարոյան