Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Ara մոդուլյառ սմարթֆոնը, որի մասին տեղեկությունները շրջանառվում են արդեն երկար ժամանակ, կներկայացվի 2015թ. հունվարին ու կարժենա 50 դոլար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հեռախոսը բաղկացած է լինելու էկրանից, ունենալու է Wi-Fi կապ և պրոցեսոր։ Իսկ օգտատերերը կկարողանան հանովի–դնովի մոդուլների միջոցով փոխել դրա տեսքն ու այլ գործառույթներով համալրված մոդուլներ ավելացնել։
Ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ սմարթֆոնը կարող է գործել մի քանի տարբեր մարտկոցով, իսկ տեսախցիկները հնարավոր կլինի մշտապես փոխել նոր, առավել որակյալ մոդուլներով։
Հայտնի է, որ սմարթֆոնի մասերը հնարավոր կլինի տպել 3D տպիչի միջոցով։
Ալվինա Բաբայան