Մթերքների սխալ օգտագործման պատճառով բազմաթիվ հիվանդությունների առաջացման ռիսկը նվազացնելու համար կարևոր է իմանալ այն մթերքների ցուցակը, որոնք խորհուրդ չի տրվում ուտել սոված փորին:
1 Ցիտրուսային մրգեր
Ցիտրուսային մրգեր կարող են ալերգիա առաջացնել, ինչպես նաև ստամոքսի խոց, եթե դրանք ուտեք սոված փորին: Այդ պատճառով ցիտրուսային մրգեր կամ հյութեր պետք է օգտագործել կամ նախաճաշից հետո կամ ընթացքում:
2 Բանան
Բանանը մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը կարգավորում է սրտանոթային համակարգի գործունեությունը: Սոված փորին բանան ուտելով՝ Դուք կարող եք խախտել կալցիա-մագնեզիումային բալանսը:
3 Հում բանջարեղեն
Հում բանջարեղենի մեջ պարունակվող թթուները կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը: Դա կարող է ստամոքսի խոց առաջացնել:
4 Յոգուրտ
Զարմանալի է, բայց յոգուրտը նույնպես հայտնվել է այս ցուցակում: Առավոտյան օրգանիզմը յոգուրտային բակտերիաների կարիք չունի: Այդ պատճառով վաղ առավոտյան սոված փորին յոգուրտ ուտելուց ոչ մի օգուտ չկա: Խորհուրդ է տրվում նախաճաշից երկու ժամ հետո կամ երեկոյան օգտագործել:
5 Սառը ըմպելիքներ
Առավոտյան սառը ըմպելիքները չեն կարող պատշաճ կերպով աշխատեցնել մարսողական պրոցեսը: Խորհուրդ է տրվում դրանք փոխարինել տաք ըմպելիքներով:
6 Քաղցրավենիք
Անոթի չի կարելի քաղցրավենիք ուտել, քանի որ ենթաստամոքսն ի վիճակի չի դեռևս նոր արթնացած վիճակում բավականաչափ ինսուլին արտադրել: Քաղցրավենիքի չարաշահումը կարող է ի վերջո շաքարախտի պատճառ դառնալ:
7 Սուրճ
Սոված փորին Ձեր առողջության վրա բացասական ազդեցություն կունենա սուրճը: Սուրճը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը և այն ստամոքսահյութ է արտադրում: Կարճ ժամանակում դա կարող է հանգեցնել ստամոսքի խոցի առաջացմանը: