Ինչպես արդեն կարելի է հասկանալ, նույնիսկ դեռ չձևավորված կառավարության պայմաններում, այսինքն թե նախկին կառավարության փլատակների մեջ, դե մեծ հաշվով նոր կառավարությունում նշանակված են դեռևս Սեյրան Օհանյանը, Էդուարդ Նալբանդյանը, Արմեն Երիցյանն ու Դավիթ Հարությունյանը, արդեն սկսել է ուրվագծվել, թե ինչպիսին կլինի Հովիկ Աբրահամյանի կաբինետը: Գոնե այս հարցում նախագահ Սարգսյանը ճիշտ էր' բոլորի կողմից ընդունված: Սովորաբար ընդունված է կառավարություններին կամ երկրի ղեկավարությանն ընդհանրապես գնահատել հարյուր օրվա ժամկետի տրամադրումով, սակայն մոտ մեկ շաբաթն արդեն մեր դեպքում արդյունք է ցույց տալիս, որի մասին, նույնիսկ մեր հայկական չուզողությամբ չենք կարող չխոսել ու շրջանցել: Եվ ահա նորանշանակ վարչապետի այս շաբաթվա արձանագրած արդյունքները'
արտոնություններ փոքր ու միջին ձեռնարկություններին, ընդունելություն՝ Բուզանդի փողոցի բնակիչների համար, կասեցում՝ կուտակային կենսաթոշակները չվճարողներից գանձվելիք տույժերին, այցելություն դրա դեմ պայքարող երիտասարդներին...: Թերևս բավական դրական արդյունքներ են ու բավական հուսադրող եթե անկեղծ խոստովանենք թեկուզ և անձայն ինքներս մեզ համար: հատկապես որպես առաջին քայլեր: Արդեն երևաց, որ ի դեմս նոր վարչապետի գործ ունենք փոխզիջումների գնացող փորձառու ու հմուտ պետական գործչի հետ, ով առաջնահերթորեն իր գործունեության ընթացքը կառուցում է ոչ թե օդային դղյակների վրա, այլ ժողովրդի հրատապա կարիքների, ու խնդիրների:
Հարություն Հարությունյան