«Բենթլիի» պատմություն շահարկելը Կանադայից Հայաստան վերադարձած Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կարծիքով մեզ ինքնափչացման տանող ճանապարհ է (1-ին լրատվական): Իմ կարծիքով սրբազանն այնքան էլ ճիշտ չէ՝ այդ պատմությունը (և ոչ թե դրա շահարկումը) բնորոշվում է ռուսական «ложка дёгтя в бочке мёда» (մի գալ կուպր մեղրի տակառի մեջ) ասացվածքով: Այսինքն՝ եթե ողջ եկեղեցին լիներ ինքնազսպումի (իր ասելով) մարմնացում, ապա միայն մեկ վատ օրինակը, այն էլ այդ մակարդակի եկեղեցականի առումով, բավարար էր, որպեսզի «փչացներ» նրա նկատմամբ մարդկանց դրական վերաբերմունքը՝ ուզում է սրբազանը, թե ոչ: Այնպես, որ խնդիրները պետք է փնտրել սեփական «մարմնում» և փորձել մաքրել այդ մարմինը և ոչ թե մեղավորներ փնտրել դրսում: Իմ կարծիքով մեր ժողովրդի ոչ այնքան հաճելի ճակատագրի հիմնական պատճառը եղել է հենց պատճառները դրսում փնտրելը, և եթե մենք դրանից չազատվենք, ապա կշարունակվի աշխարհի հասցեին բողոքի շրջապտույտը:
Վախթանգ Սիրադեղյան