Ինչո՞ւ Ծառուկյանին կարելի է անընդհատ համարել ընդդիմություն այն դեպքում, երբ ինքն իրեն այդպիսին չի համարում: Ինչո՞ւ Բաղդասարյանին չի կարելի համարել ընդդիմություն այն դեպքում, երբ ինքն իրեն հենց այդպիսին է համարում: Որովհետև Ծառուկյանը հզոր է, և նրանից վախենում են ու նաև ակնկալում ստանալիք, իսկ Բաղդասարյանը թույլ է, և նրան ձեռ են առնում՝ ստանալիք էլ չկա: Նյութական աշխարհում տիրող այդ կանոնը իրեն «հիանալի է զգում» նաև հայաստանյան ընդդիմության շրջանակներում:
Վախթանգ Սիրադեղյան