Ցիտատ " Հայտարարված մահվան ժամանակագրությունը" գրքից:
Ահա այս նախատասությամբ սկսվեց իմ ծանոթությունը շատ կարճ ժամանակահատվածում իմ սիրած գրողներից մեկը դարձած Գաբրիել Գառսիա Մառկեսի հետ:
Պատանեկությունից հիշում եմ ես ու Իրանից ժամանած ընկերս միասին սկսեցինք կարդալ "Հարյուր տարվա մենություն" գիրքը, բայց առաջինը գիրքը ավարտեց ընկերս. նա կարդում էր պարսկերեն և ուներ մեկ առավելություն. իր գրքի սկզբնամասում պարսկերեն գրքի հրատարակիչը նկարի տեսքով պատկերել էր Բուենդիաների ընտանիքի ողջ տոհմածառը ողջ 13 Աուրելիանո Բուենդիաներին իրենց մականուններով, Առկադիոներին և Ուռսուլաներին.... կարճ ասած բոլորին-բոլորին, իսկ ես շատ հաճախ գիրքը հետ ու առաջ էի թերթում, որպեսզի հիշեմ թե այս կամ այն Առկադիոն կամ Աուրելիանոն, որ մեկն է և ինչ կապ ունի տվյալ իրադարձության հետ....դա ինձ հնարավորություն տվեց գիրքը կարդալ և վայելել մեկ և բազմաթիվ անգամ, թեև հետագայում շատ անգամ եմ վերադարձել Մառկեսի այս կամ այն ստեղծագործությանը կյանքիս տարբեր ժամանակահատվածներում: Նրա գրքերը, արծարծված խնդիրները, նկարագրած կերպարները երբեք չեն կորցնի իրենց ակտուալությունը:
Մառկեսի գրականության մասին կարելի է խոսել և ես վստահ եմ որ կխոսվի տասնյակ անգամ ավելի երկար տարիներ, քան նա ապրել և ստեղծագործել է:
Մարդկությունը ունեցավ մեծ կորուստ...

 

Ռաֆաել Մանուկյան