Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանական կողմի բարձրացած հերթական վայնասունը պատասխանում է մի շատ կարևոր հարցի. ադրբեջանական կառավարությունը մշտապես հայտարարում է, որ ահա երբ իրենք <փակել են տվել> հայ-թուրքական սահմանը, երբ Հայաստանին դրել են շրջափակման մեջ, փորձել են ազդել Հայաստանի տնտեսության առաջընթացին, ահա շուտով <հայկական կողմը կխեղճանա> ու ղարաբաղյան հարցում կգնա զիջումների, սակայն դեպքերը ցույց են տալիս, որ բավական էր, որ հայկական կողմը Սարսանգի ջրամբարը սկսեր ավելի շատ օգտագործել սեփական կարիքների համար, արդեն փաստացի ադրբեջանական կողմը հայտնվեց իր իսկ ձեռքով փորած փոսում, ու պատկերացնել կարելի է, թե ինչ կկատարվի ադրբեջանական մյուս շրջանների հետ, եթե հայկական կողմը կարողանա փակել դեպի Ադրբեջան հոսող մյուս առուների, գետակների հունը ... Ու փոխարենը հարցը հայկական կողմի հետ նորմալ քննարկելու, այն ժամանակ, երբ ղարաբաղյան կողմը ինքն էր հանդես եկել Սարսանգի ջրամբարից միասին օգտվելու առաջարկությամբ, ադրբեջանական կողմը գնացել ու բախում է ԵԽԽՎ-ի դռները, իբր հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար... Այստեղ կարելի է նշել, որ մեկը լիներ ադրբեջանական կողմի վրա ճնշում գործադրեր, որ դիպուկահարներին հեռացնեին շփման գոտուց, այ դա արդեն լրիվ մտնում է ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ Միսկի խմբի պարտականությունների մեջ...
Մուշեղ Խուդավերդյան