Մի ժամանակ չէի ընդունում, որ մեր երկրում մարդիկ փոխանակ կռիվ տան համակարգի և կամ դրա բերած՝ իրականության ձևախեղումների դեմ, ընկել են փոքրամասնությունների ետևից ու «տուր թե կտաս»... Հետո համակերպվեցի էն մտքի հետ, որ դրանք իրենց ունեցած լրացուցիչ էներգիան ծախսելու անվտանգ ոլորտ են գտել «գործ» անելու՝ ուղղորդված վարչակազմի կողմից և կամ առանց դրա: Վերջում եկավ այն բանի գիտակցումը, որ իրական խնդիրներ արծարծելու ակտիվությունը միշտ բնորոշ է ազգաբնակչության փոքրամասնությանը, և հենց ինքն է որպես այդպիսին ընկնում իշխանական ագրեսիվ փոքրամասնության «ձեռքը», որովհետև փոփոխությունների պահանջը և կամ հանուն դրանց պայքարը ընկալելի չէ մեծամասնության համար, որն էլ հենց վարչակազմի գոյության հիմքն է: Ըստ այդմ՝ կյանքը սպառնում է մնալ միշտ այնպիսին, ինչպիսին երեկ էր և կամ նախանցյալ օրը: Բայց քանի որ, այնուամենայնիվ, այն առաջ է շարժվում, ուրեմն խնդիրը զուտ էնեգետիկայի մեջ է՝ հզոր էնեգետիկայով փոքրամասնությունն ի վիճակի է անելու այն, ինչը երբեք չէր նախաձեռնի էներգետիկայից զուրկ մեծամասնությունը: Իմ հույսը հենց այդ էներգետիկան է և կամ դրանով օժտված առանձին անհատներն ու նրանց համախմբումը:
Վախթանգ Սիրադեղյան