Air New Zealand ավիաընկերությունը բավական յուրօրինակ կերպ է ընտրել ինքնաթիռում ուղևորների անվտանգության կանոնները ներկայացնելու համար: Նոր Զելանդիայի ազգային ավիափոխադրողը թողարկել է Safety in Paradise տեսանյութը, որտեղ ներկայացվում են այն անհրաժեշտ քայլերը, որ պետք է կատարել, եթե հանկարծ ինքնաթիռում արտակարգ դրություն հայտարարվի: