Երբ անցնում ես Սյունյաց հրաշալի լեռնաշխարհով, բարձրանում Մեղրու լեռնանցքի ամենաբարձր կետը, ու քո առաջ բացվում են Հայոց լեռնաշխարհի ձյունապատ բարձունքները, հոգիդ սկսում է սավառնել տիեզերքի անհուններում, սիրտդ սկսում է ներբողներ ձոնել Բարձրյալին, որ ստեղծել է այս հրաշքն ու քեզ տեր կարգել այդ անձեռակերտ գեղեցկությանը...
Իջնում ես լեռն ի վայր , ու անդնդախոր կիրճերի վեհաշուք տեսքից շունչդ կանգ է առնում... Որքա՜ն գեղեցիկ է բնությունը, որքա՜ն զարմանահրաշ...
Ու այդ գեղեցկության ֆոնին ճանապարհի աջ ու ձախ կողմերում ներքև են սլանում Հայոց աշխարհի մարդ-քաղաքացիների քարեդարյան ծագման լուռ վկաները: Աղբակույտերը՝ բնության հետ ներդաշնակ շուրջպար բռնած՝ ստիպում են, որ շուրթերդ բացվեն ու «փառաբանեն» Սյունյաց մարզպետին ու բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց համեստ ներդրումներն ունեն այդ չնաշխարհիկ գեղեցկության մեջ...
Ես ատում եմ ձեզ, մարդի՛կ, որ անգամ խոզ կոչվելու իրավունք չունեք: Դուք խավարասերից էլ վատն եք: Թո՛ղ որ ձեր մնացած ամբողջ կյանքն անցկացնեք էդ աղբակույտերի մեջ ու լափեք էդ նույն աղբը..
Յա Շա