Ես չեմ հասկանում էս իշխանության վարած «շախմատային» քաղաքականությունը (ես շախմատ խաղալ գիտեմ):
Փաստորեն մեր հարգարժան իշխանության հորինած շախմատում միայն զինվորի քայլեր են, էս շախմատում ոչ թագուհի կա ոչ թագավոր:
Հովիկ Աբրահամյանի դարաշրջանը սկսված է, բայց ուշադրություն դարձնենք, որ Տիգրանի ժամանակ ՕԵԿ-ն էլ էր կոալիցիայի մեջ, իսկ հիմա դեռ վարչապետը քայլ չէր արել ու հոպ, ևս մեկ քաղաքական ուժ ընդիմացավ, հայտնեց իր անվստահությունը և դուրս եկավ կոալիցիայից (շատ չեմ խորանում ինչը ինչոց):
Հարգելի իշխնություն, ախր շատ հանրապետական եք մտածում:
Մի խոսքով եթե ՀՀԿ-ն նորմալ քայլեր չձեռնարկի երկրի հետագա զարգաման համար (ու չի ձեռնարկի), ապա այս անգամ նրանց այլևս չի օգնի վարչապետափոխությունը...
Մարիամ Սմբատյան