Հովիկ Աբրահամյանի կառավարությունում նիդաբոռ է՝ նախարարական տեղերն ավելի շատ են, քան հայտերը: Խեղճը դեռ կառավարություն չձեւավորած, անփառունակ դիսկրեդիտացիայի հուժկու փուլ է մտել...
Առաջին օրը «երկիր-երկիր» համակարգով հրթիռակոծություն Լեւոն Տեր-Պետրոսյանի «նենգ» անկյունը, հիմա էլ նույնիսկ ՕԵԿ-ը չի «ցանկանում» նրա հետ աշխատել...
ՕԵԿ-ն էլ «կոալիցիայից» դուրս է գալիս մե խինդ, մե ծեծաղով, մե ուրախուչյամբ, կարծես միջնակարգ դպրոցի շրջանավարտի դիպլոմ ստացած լինի, բայց դեռ չգիտի՝ ընդդիմություն է, թե ընդդիմություն չի. համ կուսակցության ղեկավար մարմինը «հանձնարարություն» է տալիս Արթուր Բաղդասարյանին՝ ի կատարում, համ չգիտի՝ առաջիկայում Արթուր Բաղդասարյանն ինչ է ասելու՝ իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ :
Երկրիս Անվտանգության խորհրդի կազմն էլ արդեն անցել է ընդդիմության «ձեռքը»: Տեսնես այս մի «հաղթանակի» պատասախանատվությունն ո՞վ է ստանձնելու՝ Ալ-Քաիդա՞ն, թե՞ Հեզբոլլահը
Այսպիսի թատրոն վերջին քսանամյակում չեմ տեսել...

 

Ստյոպա Սաֆարյան