Վարդան Մեղավոր Սեդրակյան

Վարդան Սեդրակյանին սկսեցին ճանաչել 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ այս քրիստոնյա մարդը Հայաստանի բոլոր պատերին և հենասյուներին փակցրել էր իր նկարով «Վերևում Աստված կա» գրությունը: Չնայած քրիստոնյա լիելուն՝ որոշ ժամանակ անց նա սկսեց զբաղվել գուշակություններով: Օրինակ, Նախընտրական արշավի ժամանակ նա գուշակում էր, որ ինքը հավաքելու է 81 տոկոս ձայն, իհարկե, այստեղ նա սխալվեց, որովհետև ընդհամենը 1 տոկոս ձայն հավաքեց, բայց նրան չի կարելի չդասել գուշակների շարքին, ինքը գուշակել էր, որ ընտրություններից հետո իրեն կալանք է սպասում, և այդպես էլ եղավ: Չար լեզուներն ասում են, որ Վարդանը կաֆելչիկների միջոցով մահափորձ էր կազմակերպել Պարույր Վիրավորի նկատմամբ, այդ մահափորձի մեջ մեղադրվելով՝ նա ստացավ «Մեղավոր» մականունը և մնաց պատմության գրքերում:

Ազգի ապագայով մտահոգվեցին՝ Էդգար Խաչատրյանը և Мовсес Демирчян-ը:

 

Էդգար Խաչատրյան