Եթե ուզում ենք աս ճահիճից դուրս գալ, ապա պիտի քաջություն ունենանք քննել մեր պատմութունը և հարցնել ՝ «Ինչու՞»
-----------------
1759 թվականին Հովսեփ Էմինը Կարնո նահանգի Ճինիշ գյուղի բնակիչներին հարցրել է, թե “ինչո՞ւ եք առարկում, երբ ձեր ազգակիցներից որևէ մեկը ռազմիկ է դառնում, ինչո՞ւ դուք ազատ չեք, ինչո՞ւ դուք ձեր սեփական թագավորը չունեք”: Գյուղացիները Էմինին պատասխանել են. “Պարոն, մեր ազատությունը անդիի աշխարհքն (անդրշիրիմյան աշխարհում) է. մեր թագավորը Հիսուս Քրիստոսն Է”: Էմինը ըսավ. “Ի՞նչ խոսք է այդ. ո՞վ ըսավ ձեզի թե այդպես է”: “Եկեղեցիին Սուրբ Հայրերը, որոնք կըսեն թե հայ ազգը մահմեդականներուն հպատակ եղած է աշխարհի ստեղծվելէն ի վեր, եւ այդպես ալ պետք է մնա մինչեւ հարութեան օրը: Եթեոչ մենք շատ արագ կրնայինք թուրքերը մեր երկրէն դուրս վռնդել” (Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, Լոս Անջելես, 2002, էջ 61):

 

Արծրուն Պեպանյան