Երբ հհկ-ական արմենաշոտյանը, գալուստ-մալուստականը, այդ կուսակցության չթաքնված կամ ծպտված ներկայացուցիչը, գաղտնի և ոչ գաղտնի գործակալը, իշխանական կերակրատաշտից օգտվողը կամ օգտվել երազողը Ֆեյսբուքում հարձակվում է իշխանությանը քննադատողների վրա, դա բնական է, դա հասկանում եմ։ Բայց առայսօր չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մեծ հաճույք ու բավականություն են ստանում ոչ իշխանամետ, վերջիններիս ատող այն մարդիկ, ովքեր ՖԲ-ում թևները քշտած բզկտում են իրար, թաքուն կամ անթաքույց ձաղկում իրար, թունոտ պասկվիլներ գրում իրար դեմ...
Ու ամենաանբարոն ու զավեշտը. նրանցից շատերը ՖԲ-ում ընկերներ են, իրենց գրառումները, թունոտ ակնարկներն ուղղված են իրենց այդ ընկերների դեմ... Մառա՞զմ է սա, սադի՞զմ, մազոխի՞զմ, թե՞ այդ բոլորը միասին։ Ոմանք էլ պարբերաբար իրենց գրառումներում գանգատվում, տրտնջում են իրենց ինչ-որ անանուն ընկերներից, հողմաղացի դեմ մարտի դուրս եկածի պես նիզակ ճոճում վերջիններիս դեմ, սպառնում, անգամ հայհոյում։ Մինչդեռ կա «խնդիրը լուծելու» ամենահեշտ ձևը՝ վերջիններիս պարզապես հեռացնել իրենց ընկերների ցուցակից, ծայրահեղ դեպքում՝ արգելափակել...
Հա, ամենակարևորը քիչ մնաց մոռանայի՝ Բարի օր բոլորիդ...

 

Վարդգես Օվյան