Հաշվի առնելով նախորդ տարի Էդուարդ Նալբանդյանի հաջողությունները Վանուատուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացում՝ որոշվել է, որ նա կշարունակի պաշտոնավարել արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Նրա առջև առաջնային խնդիր է դրվել շարունակել հայանպաստ գործունեությունը և փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել այնպիսի զարգացած ու հայաշատ երկրների հետ, ինչպիսիք են Արևելյան Թիմորը, Գվինեա-Բիսաուն, Բոթսվանան, Ջիբութին, Սվազիլենդը, Բուրունդին, Պալաուն, Նաուրուն և այլն։
Արման Թաթոսյան