Սերժ Սարգսյանի առկայության ու ՀՀԿ մեծամասնության պայմաններում ով էլ նշանակվեր վարչապետ, այդ թվում' Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանից լավը չէր լինելու: Նրանք բոլորն էլ ռեժիմի պահապան սյուներն են: Ավելին' դատելով ներթիմային դիրքից, Հովիկը ավելի հզոր սյուն ա, քան Տիգրանը: Ուստի, բոլոր էն մտքերը, թե Հովիկ Աբրահամյանը պիտի շեղվի նախկին կառավարության ուղղուց, պիտի չկատարի Բաղրամյան 26-ի պատվերները, պիտի անաչառ գտնվի կադրերի ընտրության հարցում, պիտի մտածի իր ՔԱՂԱՔԱԿԱՆ ապագայի մասին, և այլն, և այլն, ընդամենը խաղեր ու կտեր են ժողովրդի համար' քողարկումների ու ներկայիս իշխանական կառույցը պահպանելու նպատակով:
հ.գ. Եթե որևէ ոչ իշխանական անհատի, կամ քաղաքական ուժի գոհացնի "նոր" կառավարության ձևավորումը, ապա խոսքը գնում ա կամ միամտության, կամ գործարքի, կամ էլ' խաղի մասին:

 

Հարութ Ուլոյան