Այս օրերին, երբ շատ շատերը հանուն պաշտոնի պատրաստ են գրեթե ամեն ինչի, լուրեր տարածվեցին, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց: Յուրաքանչյուր տարի միլիոնավոր դոլարներ սրսկելով Հայաստանի տնտեսության մեջ, միլիոնավոր դոլարներ նվիրաբերելով հայրենիքին, միլիոնավոր դոլարներ նվիրաբերելով սփյուռքի հայկական գաղթոջախներին (ի դեպ գումարներ, որոնք աշխատել են Հայաստանից դուրս), Կարեն Կարապետյանը բարոյական իրավունք ունի հավակնելու ցանկացած պաշտոնի, բայց արի ու տես, որ նա որոշում է կայացնում չնստել երկրի երկրորդ աթոռին ոչ այն պատճառով, որ համապատասխան քաղաքական փորձ կամ գիտելիքներ չունի, այլ այն պատճառով, որ ներքաղաքական մթնոլորտը բավականին կեղտոտված է, իսկ միջանձնային փոխհարաբերությունները բավականին ցածր և առևտրի մակարդակի:
Կարեն Կարապետյանը մեր պետության ամենաազնիվ մարդկանցից և պաշտոնյաներից մեկն է, ում տեսակը շատ կարևոր է մեր պետության ապագայի համար:
Եթե պարոն Կարապետյանը վերջնական որոշում չի կայացրել հրաժարվելու խորհրդարանի նախագահի պաշտոնից, ես' որպես հայ երիտասարդ, խնդրում եմ նրան, չնայած իր համար անընդունելի երևույթներին' այնուամենայնիվ կայացնել որոշում ստանձնել խորհրդարանի ղեկավարի պաշտոնը հանուն մեր պետության և նոր սերնդի ապագայի: Մեզ նաև ազնիվ և պետության գրպանը չմտնող պաշտոնյաներ են պետք, ովքեր ցավոք սրտի շատ քիչ են մեզանում:

 

Մենուա Հարությունյան