Մինչ Օբաման և Պուտինը հեռախոսազրույց են ունենում Ուկրաինաական ճգնաժամի դիվանագիտական լուծման վերաբերյալ, Ուկրաինայում վիճակն ավելի է սրվում: Երեկ «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ և ներկայիս նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ հարյուրավոր զինված մարդիկ շրջապատել են Գերագույն Ռադան: Վերջինիս խոսքերով այն ինչ այժմ տեղի է ունենում Դոնեցկում տեղափոխվում է Կիև: Տիմոշենկոն հավաստիացրել է, որ այդ զինված մարդիկ նույն այն մարդիկ են, ովքեր նախօրեին Մայդանում կոչ էին անում ժողովրդին տապալել ներկայիս իշխանություններին: Նախագահի թեկնածուի կարծիքով նրանք ( իբր Ռուսաստանի գործակալները) ցանկանում են իրենց ձեռքը վերձնել իշխանությունն Ուկրաինայում: Հիշեցնեմ, որ ժամեր առաջ տեղի է ունեցել նաև Պուտինի և Օբամայի միջև հեռախոսազրույց, որի ժամանակ կրկին խոսվել է խնդրի դիվանագիական լուծման ճանապարհներ որոնելու անհրաժեշտության մասին, սակայն, խոսակցության հիմնական առանցքը եղել է ճգնաժամի սրման համար փախադարձ մեղադրանքները և արդյունքում ոչ մի արդյունավետ բանի շուրջ համաձայնության այդպես էլ չեն եկել:
Վերադառնալով Տիմոշենկոյի հայտարարությանը և դատելով այդ հայտարարության բովանդակությունից' կարելի է ասել որ Ռուսաստանը փորձում է ճգնաժամը լուծել ավելի արագ և արդյունավետ: Բազմիցս խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը սոցիալ-տնտեսական ճնշումների միջոցով կփորձի անկայունացնել Ուկրաինայի ներքաղաքական կյանքը' հրահրելով հերթական հեղափոխությունը, որն իշխանության կբերեր այսպես ասած ռուսամետ ուժերի: Այժմ ինչպես երևում է Ռուսաստանը, մի քիչ շեղվում է իր նախնական ծրագրից և փորձում է այդ հեղափոխությունն (այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել հեղաշրջումը) իրականացնել հնարավորինս արագ, որը թույլ կտա կանխել հետագա բարդությունները:
Տեսեք մեծ հաշվով Ռուսաստանի ինչի՞ն է պետք անեքսիայի ենթարկել Ուկրաինայի կեսը' ոչնչացնելով այդ երկիրը և դառնալով աշխարհի աչքում ագրեսոր, զավթիչ: Պուտինն արդեն իսկ բռնակցել է (կոչեք դա ինչպես կուզեք) Ղրիմը և անասելի կերպով բարձրացրել սեփական վարկանիշը երկրի ներսում' գրեթե դառնալով համազգային առաջնորդ: Ասեմ ավելին եթե այս ամեն ինչի տակից Ռուսաստանը կարողանա չոր դուրս գալ, ապա Պուտինը հաստատ պատմության մեջ կմտնի որպես Ռուսաստանի ամենամեծ առաջնորդներից մեկը: Այնպես որ վտանգել այն ինչ արդեն ձեռք է բերվել անմտություն կլինի:
Մեծ հաշվով աշխարհաքաղաքական իմաստով Պուտինին ինչ է պետք: Այդ մարդը ցանկանում է ամեն գնով կանխել ՆԱՏՕ-ի' դեպի արևելք ընդարձակումը: Իսկ դրա համար ոչ թե երկիրն է պետք ավիրել այլ պետք է ունենալ պայմանականորեն ասած այդ մտքին «հավատարիմ» իշխանություններ: Իսկ դա հնարավոր է հերթական հեղաշրջման արդյունքում: Ինձ թվում է, որ հեղաշրջում իրականացնելը Ռուսաստանի վրա շատ ավելի էժան կնստի քան ռազմական գործողությունները: Այնպես որ տեսնենք թե այս ամենն ինչով կավարտվի Կիևում:
Հայկ Թամրազյան