Ես ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, նույնիսկ' ՕԵԿ-ը, մաս չկազմեն նոր կառավարությանը ու խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն միայնակ ձեւավորի կառավարությունը' դրա համար կրելով ամբողջական պատասխանատվություն:
Կոալիցիոն կառավարություններն արդյունավետ չեն աշխատում, առավել ևս, եթե այդ կոալիցիաներն արհեստական են: Աjդպես է ամբողջ աշխարհում: Աjդպես է նաև Հայաստանում:
Եթե իշխանությունը վստահության ավելի մեծ պաշար է ուզում ստեղծել, ապա դրա լավագույն ձևը քաղաքական աջաբսանդալը չէ:
Անհրաժեշտ է բարձրացնել կառավարման որակը:
Եթե իշխանությունը ցանկանում է պառակտել ընդդիմադիր քառյակը, դարձյալ լայն կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն չկա:
Հայաստանում անձնական գործոնը կարևոր դեր ունի ու դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ն արմատական ընդդիմություն կլինի Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի կառավարությանը:
ՀՅԴ-ն եւս հասկացրել է, որ առնվազն լոյալ է լինելու նոր կառավարության հանդեպ:
ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ ռեսուրսները բավարար չեն' ազդեցիկ ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու համար