Կան իրեր, որոնք երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս: Օրինակ՝ փոքրիկ սև զգեստը, սպիտակ վերնաշապիկը, ջինսերը և իհարկե Chanel-ի կոստյումները: Եթե չեք հավատում, ապա նայեք Րիհաննային, ով ոչ միայն գեղեցիկ տեսք ունի, այլ նաև շատ ոճային տեսք ունի ֆրանսիական բրենդի կոստյումի մեջ՝ կարված 1993 թվականին:

 

Փոփ աստղը կարող է թույլ տալ իրեն կրել վերջին ամենատրենդային իրերը, սակայն նա հայտնվում է այնպիսի հագուստով, որն իր տարիքին է: Մի անգամ երգչուհին հայտվել է “Good morning, America” շոուին Chanel-ի գազարագույն կոստյումով: Ինչպես արդեն նշեցինք, այն կարված էր 1993 թվականին:

 

mysales_2

Արդյո՞ ք երգչուհին չէր գտել հարմար զգեստ նոր հավաքածուից, չէ որ յուրաքանչյուր սեզոնի համար բրենդը ցուցադրում է նորաձև կոստյումների նոր տեսականի: Կամ հնարավոր է, որ երգչուհին ցանկացել էր գումար տնտեսել, քանի որ տվյալ կոստյումի համար նա դժվար թե 3000 դոլլարից ավել վճարած լիներ:

 

mysales_1

 

Ինչևէ, բարբադոսյան գեղեցկուհու կերպարը հերթական անգամ ապացուցեց, որ իրերը, որոնք ստեղծել է դարեր առաջ Գաբրիել Շանելը, երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս: Ամբողջ հարցը ճիշտ համադրության մեջ է: Գազարագույն կոստյումի հետ Րիհաննան կրում էր սպիտակ վերնաշապիկ, սրածայր կոշիկներ և ոսկեգույն վզնոց: Նմանատիպ աքսեսուարը դժվար թե հավանության արժանանանր Շանելի կողմից, սակայն հենց դա էր օրիգինալություն հաղորդում կերպարին: